Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում, «վիլիսները» բախվել են իրար. կա 6 վիրավոր. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում, բախվել են УАЗ մակնիշի 31 ՍՍ 288 համարանիշի և մեկ այլ УАЗ մակնիշի 57 ՏՍ 938 համարանիշի ավտոմեքենանները:
Վթարի հետևանքով УАЗ-ներից մեկը գլխիվայր շրջել է: Քաղաքացիների օգնությամբ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Հաղորդվում է, որ Իջևանի բժշկական կենտրոնից վիրավորներից 5 տարեկան երեխային շտապօգնության հատուկ մեքենան տեղափոխել է Երևան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: