Սյունիքում որսահանդակներ կստեղծվեն
Սյունիքի մարզում որսահանդակներ կստեղծվեն: Այս մասին նշված է 2014-2017թթ ՀՀ Սյունիքի մարզի բնապահպանական ոլորտի ռազմավարությունների ֆինանսավորման փաստաթղթում, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Աղբյուրի համաձայն 2014-2017թթ. Սյունիքի մարզում նախատեսվում է նաեւ`
• օդային եւ ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքբերում
• «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում եւ «Խուստուփ» պետական արգելավայրում գիտական ուսումնասիրությունների, անտառատնկման աշխատանքների կատարման ծառայությունների իրականացում
• «Հայաստանի բաց ծրագրի (Շիկահողի ծրագիր)» իրականացում
• բնապահպանական անվտանգության ծրագրերի իրականացում
• «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական վճարներ Սյունիքի մարզի ազդակիր համայքներին:
Փաստաթղթից սակայն պարզ չէ, թե ֆինանսավորումը լինելու է դրամով, դոլարով, թե եվրոյով: Նշված են միայն թվերը: Ընդհանուր պահանջվող ֆինանսավորումը 4,387 մլն է, որից պետական բյուջեից նախատեսվում է 525,6 հազարը, իսկ միջազգային կազմակերպությոնների եւ մասնավոր ներդրողների կողմից ֆինանսավորումը կազմելու է 3,861 մլն: