Բաժիններ՝

YouTube-ը կարող է ստուգել դիտումների թվի ճշգրտությունը

YouTube-ն սկսել է ստուգել պորտալում տեղադրված տեսաձայնագրությունների դիտումների քանակը: Պորտալի սեփականատեր Google ընկերությունը հայտարարել է, որ ստուգումներ կիրականցվեն ոչ թե մշտապես, այլ որոշ ժամանակահատվածներում, հաղորդում է RT-ն:

YouTube-ն այցելուներին եւ տեսանյութերի հեղինակներին կոչ է արել զգուշություն դրսեւորել կողմնակի մարքեթինգային ընկերությունների հետ աշխատանքների ընթացքում, քանի որ դրանցից որոշները կարող են «կեղծ» դիտումներ վաճառել:

«Կարծում ենք, որ շատ կարեւոր է բարելավել դիտումների թվի ճշգրտությունը եւ պահպանել մեր հեղինակների եւ այցելուների վստահությունը», -ասվում է  Google Online Security Blog-ի հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728