Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականներին կասկածել են մինչև 66 միլիոն դոլար յուրացնելու մեջ

Ամերիկյան Foreign Affairs պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի օրենսդիրները տվյալներ են հրապարակել այն մասին, որ ամերիկացի զինվորականները ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հավաքման վերաբերյալ ծրագիրն իրագործելիս յուրացրել են առնվազն 66 միլիոն դոլար:

Մասնավորապես, այդչափ գումար յուրացնելու մեջ կասկածում են մեկ գեներալ-մայորի և 18 գնդապետի: Ծրագիրը նախատեսում էր դրամական պարգևատրություն այն զինվորականների համար, ովքեր օգնել են նորակոչիկներ հավաքագրել զինված ուժերի համար: Խոսքը գնում է 50-66 միլիոն դոլար յուրացնելու մասին.

Ընդ որում, տվյալ գործով անցնող մի շարք զինվորականներ կարող են խուսափել քրեական հետապնդումից՝ կապված այդ հանցանքի վաղեմության ժամկետի անցնելու հետ: Ծրագիրը գործել է մինչև 2012 թվականը, և իշխանությունների համար արժեցել է 408.7 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս