Բաժիններ՝

Իտալիայում գրեթե տասնապատկվել է ներգաղթյալների քանակը

BBC News-ի փոխանցմամբ՝ Իտալիայի ՆԳՆ-ը հայտարարել է ներգաղթյալների քանակի կտրուկ աճի մասին՝ համեմատած 2013 թվականի սկզբի հետ: 2014 թվականի հունվարին երկիր է ժամանել ավելի քան 2000 ներգաղթյալ, մինչդեռ նախորդ տարվա հունվարին այդ ցուցանիշը կազմել է 200-ից քիչ ավելի:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծովային ճանապարհով Իտալիա է ներթափանցել գրեթե 43.000 ներգաղթյալ, ինչը 325 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ: Միևնույն ժամանակ անհայտ է մնում, թե որքան ներգաղթյալ է զոհվել նավաբեկությունների հետևանքով՝ իտալական ափ հասնելու փորձ կատարելիս:

Ամեն դեպքում խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին: Միայն 2013 թվականի հոկտեմբերին Լամպեդուզի կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվեց ավելի քան 400 փախստական: Ներգաղթյալների մեծ մասն Իտալիա է ժամանում Լիբիայից, Եգիպտոսից, Սիրիայից, Թուրքիայից ու Էրիթրեայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս