Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի շուրջ բանակցություններում ներգրավել նաև Իրանին ու Թուրքիային. աղբյուր

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է Իրանի մասնակցությամբ նոր բանակցություններ անցկացնել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին թերթին հայտնել են դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրները:

Նրանց տեղեկություններով՝ Վաշինգտոնը մտադիր է այդ բանակցություններին հրավիրել նաև Թուրքիային ու Սաուդյան Արաբիային, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը: Իրանը պետք է հանդես գա հակամարտող մյուս կողմին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից:

ԱՄՆ-ը մտադիր չէ այդ բանակցություններում ներգրավել ԵՄ-ի ներկայացուցիչներին: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր չէ հրաժարվել այն ձևաչափից, որով ընթանում է «Ժնև 2» կոնֆերանսը, որին, ի դեպ, չի մասնակցում Իրանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս