Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կազատազրկեն արտերկրում պատերազմող երկրի քաղաքացիներին

Լիբանանյան Daily Star թերթի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաման են հրապարակել, որի համաձայն, սեփական նախաձեռնությամբ արտասահմանում պատերազմող երկրի քաղաքացիներին սպառնում է 3-20 տարվա ազատազրկում:

Բացի ադ, դրանով սահմանվել է 5-30 տարվա ազատազրկում այն կազմակերպություններին աջակցելու համար, որոնք Էր-Ռիյադի կողմից ճանաչվել են ահաբեկչական:

Ավելի վաղ սաուդյան իշխանություններն արդեն իսկ փորձեր են ձեռնարկել իրենց քաղաքացիներին համոզելու համար, որ չմասնակցեն Սիրիայի կառավարական զորքերի դեմ մարտերին: Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ մոտ 1200 սաուդցի միացել է Սիրիայի ապստամբներին:

Թերթն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի ապստամբական մի շարք խմբավորումների, որոնք պայքարում են նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ, սակայն հավանության չի արժանացնում հակամարտությանը սաուդցիների մասնակցելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728