Բորսայում դոլար չի վաճառվել
Այսօր՝ հունվարի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ մոտ մեկ դրամով էժանացել է. առքի միջին գինը կազմում է 407 դրամ, վաճառքինը՝ 410 դրամ: