Բաժիններ՝

Կառավարությունը կփոխհատուցի 65 հազար ընտանիքների գազի ծախսը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր տրամադրվող աջակցությունը: Մասնավորապես, 2013թ. երկրորդ կիսամյակում և 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար կառավարությունը որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար: Որոշումը վերաբերում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող շուրջ 65 հազար ընտանիքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մամուլի միջոցով շահառուներին ծանոթացնել նրանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս