Հայկական մաֆիան Դուբայում սպանել է ադամանդ վաճառող հնդիկի. The Times of India
The Times of India պարբերականի փոխանցմամբ՝ հայկական բանդայի անդամները Դուբայի Նայֆ շրջանում սպանել են ադամանդի մշակմամբ զաղվող հնդկական առաջատար ընկերություններից մեկի իրացման գծով աշխատակցին: Դա ապշեցրել է Մումբայում ու Սուրաթում թանկարժեք քարերի առևտրով զբաղվող հնդիկ վաճառականներին:
Դա մասնավորապես վերաբերում է նրանց, ովքեր իրենց ներկայացուցչությունն ունեն Դուբայում: Նրանք կարծել են, որ Դուբայն առավել անվտանգ վայր է՝ համեմատած Անտվերպենի հետ, ուր վերջին շրջանում իրականացվել են ադամանդների հաշփշտակման մի շարք դեպքեր:
Նշվում է, որ Դուբայում այդ սպանությունն իրականացվել է նախորդ շաբաթ, Նայֆի ոսկու շուկայում: Այստեղ Colour Source ընկերության վաճառողին մահացած վիճակում հայտնաբերել են շուկայի արտաքնոցում: Նա Դուբայում ապրում էր իր հղի կնոջ հետ: Թերթի տվյալներով՝ հնդիկ տղամարդուն խեղդամահ են արել հայկական բանդայի անդամները:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ միջադեպից առաջ այդ տղամարդը գործարք է կնքել օտարազգի երկու գնորդի հետ, ապա կորել է մեծ քանակությամբ ադամանդ: Նշվում է, որ նախորդ տարի Դուբայում վաճառվել է ավելի քան 40 միլիարդ դոլարի ադամանդ:
Դրան նպաստում է Դուբայի աշխարհագրական դիրքը՝ Հնդկաստանին ու Աֆրիկային մոտ գտնվելը, որը նրան ադամանդի վաճառքի հարցում (և ոչ միայն) վերածել է ծովային փոխադրման և լոգիստիկ հանգույցի: