Բաժիններ՝

Սոչիում ահաբեկչություն իրականացնելու համար առկա է զգալի պոտենցիալ. Մեթյու Օլսեն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հակաահաբեկչական ազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենը զգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչական զգալի պոտենցիալի առկայության մասին, ինչը վերաբերում է թե՛ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ ընկած ժամանակահատվածին, թե՛ դրանց ընթացքին:

Սենատի հանձնաժողովի առաջ ունեցած իր ելույթում Օլսենն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից օրեր առաջ արդեն իսկ ստացվել են սպառնալից հաղորդագրություններ: Օլսենը մանրամասներ չի հաղորդել: Դրա հետ մեկտեղ Օլսենը նշել է, որ Սոչիում ձեռնարկվում են անվտանգության լուրջ միջոցներ:

Նա հավելել է, որ ավելի մեծ սպառնալիքի տակ են Մեծ Սոչիի ու նրա ծայրամասերի ավելի պակաս պաշտպանված օբյեկտները, ինչպես նաև քաղաքի սահմաններից դուրս գտնվող օբյեկտները, որտեղ կա ահաբեկչություն իրականացնելու համար զգալի պոտենցիալ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Կոմին սենատորներին հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) համագործակցությունը բարելավվել է, և որ երկու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները քննարկում են Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օլիմպիական խաղերի համար Սոչի է պատրաստվում ժամանել 15.000 ամերիկացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս