Պենտագոնը նախաձեռնել է ինքնակործան ռազմական էլեկտրոնիկայի ստեղծում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի հեռանակարային հետազոտական ծրագրերի վարչությունը նախաձեռնել է ինքնակործան ռազմական էլեկտրոնիկայի ստեղծում: Այդպիսի որոշում է ընդունվել նրա համար, որպեսզի առաջադեմ մշակումները չընկնեն հակառակորդի ձեռքը:
Էլեկտրոնային բարդ գործիքները վաղուց նորմա են դարձել ժամանակակից մարտադաշտում: Տարբեր տիպի ցածրարժեք հաղորդիչների կորստյան դեպքում ոչ ոք չի մտահոգվում դրանք հետ վերադարձնելու ուղղությամբ, սակայն սարքը կարող է հակառակորդի համար ծառայել որպես տեղեկատվության աղբյուր:
Իրադարձությունների նման զարգացմանը խոչընդոտելու համար ամերիկացի զինվորականները ձեռնամուխ են եղել սենսորների արտադրման տեխնոլոգիաների մշակմանը, որոնք ֆիզիկապես կործանում են դրանք՝ դրսից համապատասխան ազդանշան ստանալու դեպքում: