Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարը մտադիր է ազատման դիմում գրել. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել։ Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել։ Երբ Բաղդասարյանի մտադրության մասին զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, ի հեճուկս իրեն անխնա քննադատող դաշնակցականների, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին և ցանկություն է հայտնել նրան օգտագործել այլ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: