Սպիտակ տունը հերքել է այն, որ Օբաման չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով փոխխորհրդական Բեն Ռհոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսուհետ նույնպես աջակցելու է Թուրքիային և չի միջամտելու նրա ներքին գործերին:

Ռհոդսի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան դաշնակիցներ են, և որ նրանք բազմաթիվ ոլորտներում միմյանց հետ կապված են սերտ համագործակցությամբ: Ռհոդսը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատասխանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցներին:

Ռհոդսն ընդգծել է, որ Օբաման ու Էրդողանն ակտիվորեն հեռախոսազրույցներ են ունենում. «Թուրքիան ժողովորդավարական երկիր է և ՆԱՏՕ-ի անդամ: Վաշինգտոնը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և այսուհետ նույնպես մտադիր չէ միջամտել դրանց»:

Նշվում է, որ Ռհոդսի այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի սկսվելուց հետո Էրդողանն ակնարկել էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մասին՝ նկատի ունենալով Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեի հանդիպումը երկրի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:

Տեսանյութեր

Լրահոս