ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կժամանեն տարածաշրջան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ այցելելու են տարածաշրջան: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Այցի նպատակը հակամարտող կողմերի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելն է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: