Բաժիններ՝

Բրահիմին բեկում չի ակնկալում Ժնևում ընթացող միջսիրիական բանակցությունների առաջին փուլից

BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ որևէ բեկում չի ակնկալում Ժնևում ընթացող միջսիրիական բանակցություններից: Խոսելով բանակցությունների առաջին փուլի միջանկյալ արդյունքների մասին՝ Բրահիմին ընդգծել է, որ սառույցը հալչում է շատ դանդաղ.

«Ես շատ ուրախ եմ, որ մենք նախկինի նման բանակցում ենք: Սիրիայի կառավարության ու ընդդիմության պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև անցումային կառավարության ձևավորմանն առնչվող հարցեր:

Մենք նաև փորձեցինք տեսնել, թե ինչ է կատարվում հումանիտար ասպեկտում, ինչը հատկապես վերաբերվում է Հոմսին, ուր ցայժմ շարունակվում են բանակցությունները ՄԱԿ-ի ու Սիրիայի իշխանությունների միջև: Հուսով եմ, որ երկրորդ նստաշրջանը կլինի առավել արդյունավետ»:

Նշվում է, որ Սիրիայի կառավարության ու ընդդիմության պատվիրակությունները Ժնևում բանակցելու են մինչև հունվարի 31-ը: Ակնկալվում է, որ այդ բանակցությունները կվերսկսվեն մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս