Հայտնի «օրենքով գողը» տեսախցիկի առջև հրաժարվել է կոչումից (տեսանյութ)
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, ՌԴ իրավապահները երեկ Մոսկվայում բերման են ենթարկել քրեական աշխարհի «ծանր քաշային» հեղինակություններից մեկին՝ 60-ամյա Ալեքսանդր Տիմոշենկոյին (Տիմոխա Գոմելսկի)։ Ոստիկանները նրան հայտնաբերել են «Սոլո» ռեստորանից ոչ հեռու, որտեղ իր ծննդյան տարեդարձն էր նշում հայտնի շանսոնյե Սլավա Մեդյանիկը։
Ի զարմանս ոստիկանների՝ «արդյոք հանդիսանո՞ւմ ես «օրենքով գող» » հարցին Տիմոշենկոն պատասխանել է՝ ոչ և երբեք չեմ եղել։ Գողական կանոնների համաձայն՝ դա նշանակում է հրաժարում «օրենքով գողի» կոչումից։
Ինչևէ, նրա մոտ ոչ մի ապօրինի բան չի գտնվել և պրոֆիլակտիկ զրույցից հետո Տիմոշենկոն ազատ է արձակվել։
Ա. Տիմոշենկոն «օրենքով գող» է ճանաչվել 1996 թվականին՝ 42 տարեկանում։ Մինչ այդ նա երկու անգամ ազատազրկվել է և ճաղերի ետևում անցկացրել ընդհանուր առմամբ 11 տարի։ 90-ականների սկզբին Տիմոխան դարձավ քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ աշխարհի մասշտաբով։ Նա հանդիսանում էր Յապոնչիկի ամենավստահելի անձանցից մեկը։
Սակայն հետագայում նրանք հայտնվեցին հակառակ ճամբարներում։ Գողական կլանների պատերազմում Յապոնչիկը սատար կանգնեց Դեդ Հասանին, իսկ Տիմոխան անցավ վրացիների կողմը։