Սերժ Սարգսյանը ՏՄՊՊՀ անդամներ է նշանակել
Նախագահ Սերժ Սարգսյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ է նշանակել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ, հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, Սարգսյանը որոշել է.
1. Արամ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով:
2. Կարինե Փոլադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով:
ՀՀ Նախագահի աշխատակազմ