ԿԽՄԿ-ը Մամիկոն Խոջոյանի ազատ արձակման հարցով սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված երեկ հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի քաղաքացու ձերբակալման հետ: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունը:
Խոսքը գնում է Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Տիգրանի Խոջոյանի մասին, ով հոգեկան խնդիրներ ունի և որին երեկ ժամը 15.00-ի մոտ ձերբակալել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ: Տարվում է հետաքննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    