Բաժիններ՝

Յոթ հազար տարի առաջ եվրոպացիները եղել են թխահեր եւ կապուտաչյա

Ժամանակակից Իսպանիայի տարածքում մոտ յոթ հազար տարի առաջ բնակված «եվրոպացու» ատամից վերցված ԴՆԹ-ի փորձաքննությունը փոխում է գիտնականների պատկերացումները նեոլիթի դարաշրջանի մարդկանց արտաքինի մասին:

The Guardian-ի փոխանցմամբ, գենետիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ տարածաշրջանի բնակիչները թուխ մաշկ եւ մազեր են ունեցել: Բարսելոնայի Էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Կարլես Լալուեզա Ֆոքսն ասել է, որ որ «այդ մարդկանց մաշկը թուխ է եղել, բայց որքան թուխ` մենք  չգիտենք»:

Գիտնականների համար անսպասելի են եղել նաեւ կապույտ աչքերը: Ըստ մասնագետների` նախկինում գիտնականներն այն կարծիքին էին, որ մուտացիան, որի արդյունքում առաջացել է աչքերի կապույտ գույնը, ավելի ուշ է տեղի ունեցել, քան մաշկի բացությանը հանգեցրած մուտացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս