ԱԷՄԳ-ի տեսուչները ժամանել են Իրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրան է ժամանել ԱԷՄԳ-ի երեք տեսուչ՝ հետազոտելու համար Գաչինի ուրանի հանքավայրը: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչները վաղը մեկնելու են Բենդեր Աբբաս քաղաք և Գաչինի հանքավայր: ԱԷՄԳ-ը Գաչինում ստուգումներ չի իրականացրել 2005 թվականից: Նշվում է, որ ներկայիս այցն իրականացվում է Թեհրանի ու ԱԷՄԳ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

Դրա շրջանակներում ԱԷՄԳ-ի փորձագետները նախորդ տարվա դեկտեմբերին ստուգումներ էին անցկացրել Արակի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորում:

Տեսանյութեր

Լրահոս