Կիևը մտադիր է ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիների համար խստացնել երկիր մուտք գործելու ռեժիմը
Ռուսական КоммерсантЪ թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը մտադիր է ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Կանադայի քաղաքացիների համար խստացնել Ուկրաինա մուտք գործելու ռեժիմը:
Ուկրաինայի նախարարների կաբինետը պատրաստվում է որոշում ընդունել, որը կփոխի ոչ վիզային մուտքի իրավունք ունեցող օտարազգիների կողմից երկրի սահմանները հատելը:
Ռեժիմի խստացումն առնչվելու է միայն ԱՄՆ-ի, Կանադայի ու ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացներին: Նոր նորմը չի վերաբերվի մնացյալ երկրներին, որոնք 2005 թվականին և դրանից հետո ոչ վիզային ռեժիմի շուրջ պայմանավորվածության են եկել Կիևի հետ:
Նման ընտրության պատճառն այն է, որ վերոնշյալ երկրները ճնշում են գործադրում Կիևի վրա՝ կապված երկրի հակաժողովրդավարական վերջին գործընթացների հետ: