«Պատերազմը պիտի սկսենք՝ գրավելով Բաղրամյան 26-ը». «Ա1+»
Արցախյան հակամարտության վերսկսման մասին լուրերն ակտիվացան հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ Ադրբեջանի հերթական դիվերսիոն հարձակումներից հետո։ Մասնագետները վստահ են՝ դրանք ոչ առաջինն են եւ ոչ էլ վերջինը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հանրությանը կոչ է անում չանհանգստանալ` միաժամանակ հիշեցնելով. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ի՞նչ վերսկսման մասին է խոսքը։ Պատերազմը ընթացքի մեջ է, ընդամենը սա այլ փուլ է, կարելի է ասել՝ հարաբերական խաղաղ փուլ է, որին ծանր տեխնիկան չի մասնակցում»։
Էժանագին պաթետիզմն ու սենտիմենտալությունը ազատամարտիկն առաջարկում է մի կողմ դնել եւ ուշադրությունը կենտրոնացնել այլ խնդիրների վրա. մասնավորապես ազատամարտիկների զգալի մասն այսօր ծայրահեղ վիճակում է, իսկ երիտասարդ սերունդը, ով պետք է ստանձնի հայրենիքի պաշտպանությունը՝ բարոյալքված։ Հավանական պատերազմի դեպքում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը միայն մի սցենար է տեսնում. «Եթե հանկարծ պատերազմ սկսվի, պատերազմը պիտի սկսենք՝ գրավելով Բաղրամյան 26-ը, նախ պիտի երկրի ներքին կեղտը վայրկյանական մաքրենք, որ կարողանանք կռվել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: