ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության լիազորության հարցը չվիճարկվեց

Թվով 19 հասարակական կազմակերպություններ դիմել էին ԵԽ ԽՎ-ին՝ Հայաստանի պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանի լիազորությունները կասեցնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման առնչությամբ: Ենթադրվում էր, որ այսօր ԵԽ ԽՎ 10 պատգամավորների աջակցությամբ Զարուհի Փոստանջյանը կբարձրացնի Հայաստանի պատվիրակության օրինականության հարցը: Ըստ գործող ընթացակարգի, նիստի մեկնարկից հետո հաստատվում են ազգային պատվիրակությունների լիազորությունները, և ԵԽ ԽՎ նախագահը պատգամավորներին հարցնում է՝ արդյոք կա՞ն առարկություններ պատվիրակությունների լիազորությունների վերաբերյալ: Սակայն այսօր ԵԽ ԽՎ նիստում որևէ առարկություն չհնչեց, ուստի ՀՀ պատվիրակության լիազորությունների հարցը չբարձրացվեց:

Ինչպես 168.am-ին Ստրասբուրգից հայտնեց ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԵԽ ԽՎ ազգային բոլոր պատվիրակությունները լիազորությունները հաստատվել են:

«Բնականաբար, հաստատվեց նաև Հայաստանի պատվիրակության լիազորությունը, որովհետև ոչ միայն տասը, այլև՝ անգամ մեկ պատգամավոր ոտքի չկանգնեց և չվիճարկեց հայկական պատվիրակության մանդատի հարցը»:

Մեր հարցին, թե Զ. Փոստանջյանը ԵԽ ԽՎ-ո՞ւմ է, նա պատասխանեց. «Ոչ, Զարուհի Փոստանջյանն այստեղ չէր»:

Տեսանյութեր

Լրահոս