Բաժիններ՝

Ցուցարարները Կիևում գրավել են Արդարադատության նախարարության շենքը (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմության ակտիվիստները երեկ երեկոյան գրավել են Կիևում գտնվող Արդարադատության նախարարության շենքը: Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը պահանջել է, որ ցուցարարներն անհապաղ լքեն նախարարության շենքը:

Լուկաշը սպառնացել է, որ հակառակ դեպքում դիմելու է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին՝ պահանջելով քննարկել արտակարգ դրություն մտցնելու հարցը: Լուկաշը հավելել է, որ եթե ցուցարարները չգնան այդ քայլին, ապա դիմելու է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ խնդրելով դադարեցնել ընդդիմության հետ բանակցությունները:

Լուկաշի խոսքերով՝ գրավված շենքում աշխատանքներ էր իրականացվում համաներման և սահմանադրական ուղղումների մասին օրենքների նախագծերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս