Բաժիններ՝

Ժնևում չի քննարկվում Սիրիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների հարցը. Ֆեյսալ Միկդադ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը երեկ հայտարարել է, որ Ժնևյան բանակցություններում չի քննարկվում Սիրիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների հարցը.

«Այդ հարցը (Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցներ) ընդհանրապես չի քննարկվել: Մենք գիտենք, որ բանակցությունների որոշ մասնակիցներ չեն ցանկանում ընդհանրապես քննարկել այդ հարցերը, հատկապես երբ նրանք հանդիպում են ընդդիմության պատվիրակների հետ և նրանց տալիս են հրահանգներ:

Մենք համաձայն ենք քննարկել ամեն ինչ, սակայն երբ մենք ասում ենք «ամեն ինչ», դա չի նշանակում, որ ընդդիմությունը մեր կողմից լիովին հավանություն կստանա այն ամենի համար, ինչ ցանկանում է և ընդհակառակը: Այնպես որ դա շատ զգայուն հարց է:

Բաշար Ասադը մնալու է նախագահի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի որոշել այլ բան: Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում: Մենք կարծում ենք, որ Սիրիայի ճգնաժամից դուրս գալու միակ ելքն ընտրություններն են: Սակայն մի շարք անձինք ընդդիմանում են դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս