Ուկրաինայում հեղաշրջման դեպքում Սեւաստոպոլը կառանձնանա Ուկրաինայից եւ կստեղծի Մալոռուսական պետություն
Սեւաստոպոլի մի շարք կազմակերպություններ հայտարարել են Մալոռուսիայի դաշնային պետության ստեղծման հնարավորության մասին եւ արդեն պատրաստել են համապատասխան ուղերձներ քաղաքի բնակչությանն ու Ուկրաինայի տեղական խորհուրդներին: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սեւաստոպոլի համակագող խորհուրդը:
Նշվում է, որ կայացել է քաղաքի երիտասարդական, մարզական, կազակական, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստը եւ ընդունվել է որոշում, ըստ որի «պետական հեղաշրջման եւ իշխանության բռնի զավթման դեպքում Սեւաստոպոլը, օգտագործելով իր ինքնորոշվելու իրավունքը, դուրս կգա Ուկրաինայի իրավական շրջանակներից»:
Նիստի ժամանակ ուղերձ է պատրաստվել` ուղղված Սեւաստոպոլի բնակչությանը, ինչպես նաեւ քննարկվել են «Սեւաստոպոլյան ժողովրդական վեչեի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված միջոցառումները»: Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը պաշտպանել է 12 կազմակերպություն: