Բաժիններ՝

Օդի աղտոտվածությունն ազդում է Խաղաղ օվկիանոսի ձմեռային ցիկլոնների. գիտնականներ

Nature Communications պարբերականի փոխանցմամբ՝ Չինաստանում և արագ զարգացող տնտեսությամբ Ասիայի մյուս երկրներում օդի աճող աղտոտվածությունը մեծացնում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան հատվածում ձմեռային ցիկլոնների ակտիվությունը:

Նման եզրակացության է եկել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչ Յուան Վանգը: Նա կարծում է, որ ձմեռային ցիկլոններն այնպիսի լայնություններում, որոնցում գտնվում են Չինաստանը, Կորեան ու Ճապոնիան, դարձել են ավելի ակտիվ՝ առավել ուժգին քամիներով և ավելի մեծաքանակ անձրևներով:

Վանգի կարծիքով՝ այդ ամենի պատճառն օդի աղտոտվածության բարձր մակարդակն է, այդ թվում նաև աերոզոլայն բալոնների օգտագործման մեծացումը: Գիտնականները նկատել են, որ օդի աղտոտվածության աստիճանը բարձր է այն շրջաններում (Արևելյան Ասիայից դեպի Ճապոնիայի արևելք), որում սովորաբար ի հայտ են գալիս ցիկլոնները:

Գիտնականները նաև օրինաչափություն են հայտնաբերել, որ ցիկլոններն այսքան ակտիվ են եղել նաև 1979-1988 թվականներին, ինչը համընկել է Ասիայի տնտեսական բուռն զարգացման շրջանին: 2002-2011 թվականներին, երբ տնտեսության աճը հատկապես Չինաստանում ավելի մեծ էր, ցիկլոնները նույնպես դարձել էին ավելի ակտիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս