ԼՂ-ի հարցի լուծման համար անհրաժեշտ են ավելի մեծ քաղաքական ջանքեր. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է արել, որում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Ուորլիքը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գործադրեն քաղաքական ավելի մեծ ջանքեր: Ուորլիքի խոսքերով՝ այդ հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս