Տիգրան Սարգսյանը իր համար քաղաքական հենարան է կառուցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ հանդիպել են Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանն այս կուսակցությունների նկատմամբ ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել, ընդ որում՝ մի քանի անգամ, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետը փորձում է իր համար քաղաքական հենարան կառուցել։ Հատուկ դրա համար նա նույնիսկ իր օգնականին «զոհաբերեց»՝ կառավարությունից ուղարկելով քաղաքականությամբ զբաղվելու,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Տեսանյութեր

Լրահոս