Բաժիններ՝

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպեցին

Փարիզում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ ` տեղի են ունեցել ինչպես արտգործնախարարների, այնպես էլ նրանց առանձին հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն ասել է, որ  հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «բավանդակալից, կոնկերտ եւ ինտենսիվ քննարկումներ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին նաեւ դեկտեմբերի սկզբին` երկու երկների նախագահների Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում տրված ցուցումների համաձայն:

Նշենք, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների ակտիվացման պայմաններում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս