Այգեպարում վիրավորված աղջկա վիճակը բժիշկները բավարար են գնահատում
Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում վիրավորված 16-ամյա աղջկա վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
«Վիրահատությունից հետո Լիաննան իրեն լավ է զգում, տրամադրությունն էլ տեղն է: Հետագայում քայլելու հետ կապված որևէ բարդություն չի լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ վերջացավ»,- ասել է Անդրանիկ Այդինյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: