![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանի հանձնարարականը գրեթե տապալված է՝ ՏԱՑ-ը 3.5% է
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Serj-xorohrdakcutyun.jpg)
2013 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012-ի համեմատ աճել է ընդամենը 3.5%-ով: Տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշն այսօր ամփոփել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այսպիսով, կառավարության կողմից 7 % տնտեսական աճ ապահովելու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականն գրեթե տապալված է: Ասում ենք գրեթե, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ տարբերվում է տնտեսական (ՀՆԱ) աճի ցուցանիշից։ Այն կամփոփվի առաջիկայում, և արդեն պարզ կդառնա՝ հրաժարական տալո՞ւ է կառավարությունը, թե՞ ոչ: