ԱԷՄԳ-ը կարող է ժամանակավոր գրասենյակ բացել Իրանում. Ամանո
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/yukiya_amano_090913.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թեհրանում ԱԷՄԳ-ի ժամանակավոր գրասենյակ բացելու հնարավորության մասին.
«Հնարավոր է, որ մենք Իրանին խնդրենք թույլատրել ժամանակավոր ներկայացուցչության տեղակայում երկրում: Դա սովորական պրակտիկա է և արվում է նրա համար, որպեսզի լոգիստիկ աջակցություն ցուցաբերվի փորձագետների առաքելությանը»: