Յանուկովիչը հանդիպել է Ֆյուլեի հետ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Անդրեյ Կլյուեևը, Ուկրաինայի նախագահի խորհրդականներ Անդրեյ Գոնչարուկը և Կոնստանտնին Ելիսեևը և այլք:
Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Ֆյուլեն Կիև է ժամանել՝ կապված Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամի հետ: