Ռուսաստանի Պետդուման ընդունել է «օլիմպիական զինադադարի» կոչ
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/31023_src.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման ընդունել է «օլիմպիական զինադադարի» կոչ՝ ուղղված ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին ու միջազգային խորհդրանական կառույցներին: Դա միաձայն աջակցություն է ստացել 444 պատգամավորի կողմից:
Դրանում նշված է, որ մոլորակի բոլոր մայրցամաքներում հրանոթները պետք է լռեն, երբ սպորտի ու բարեկամության իդեալներն իշխում են մարդկանց ուղեղում ու սրտում: Ռուս պատգամավորները վստահություն են հայտնել, որ Սոչիի օլիպիական խաղերը պետք է անցնեն խաղաղ պայմաններում ու օլիմպիական անկեղծ բարեկամության մթնոլորտում: