![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոտնակում հայտնաբերվել է որսորդական հրացան
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/zenq.jpg)
Հունվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-34EP» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց շենքի դիմաց գտնվող ավտոտնակից` իրերը դասավորելու ժամանակ, և այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն