Ադրբեջանական օդուժը թռիչքներ է իրականացնում շփման գծի երկայնքով. APA
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/Turkiye-herbi-teyyareleri.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին իրավիճակը վերստին սրվել է շփման գծում: Դրա հետ կապված՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են գործում շփման գծի երկայնքով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը:
Նշվում է, որ Սիրիայում սպանվել է ադրբեջանցի հերթական զինյալը, որի լուսանկարը հայտնվել է մոջահեդների կայքերում: Նրա անունը չի հաղորդվել, միայն նշվել է, որ նրան անվանել են Վյուսալ, և որ նա հայտնի է եղել «Աբու-Սանան» մականվամբ: