Վլադիմիր Գասպարյանը փակ խորհրդակցություն է անցկացնում Գյումրիում. ԳԱԼԱ
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/Vova.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր առավոտյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Գյումրի: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նա այս պահին աշխատանքային փակ խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզային ոստիկանությունում: Կայքի տեղեկություններով՝ նա ոստիկանական անձնակազմին է ներկայացրել ՇՄ նորանշանակ ոստիկանապետին եւ որոշակի հանձնարարություններ տվել: Սակայն թե խորհրդակցության ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, դեռեւս հայտնի չէ: