Սերգեյ Նիգոյանին հետմահու կարող է շնորհվել «Լվովի պատվավոր քաղաքացի»
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Կիևի բողոքի ակցիաների ընթացքում զոհված ընդդիմադիր ակտիվիստների համար առաջարկել են շնորհել «Լվովի պատվավոր քաղաքացի» կոչում:
Նման նախաձեռնությամբ Լվովի քաղաքային խորհրդում հանդես են եկել ազգայնական «Ազատություն» կուսակցության պատգամավորները: Նրանք ցանկանում են այդ կոչումը շնորհել Սերգեյ Նիգոյանին, Միխայիլ Ժիզնևսկուն, Յուրի Վերբիցկուն և ևս երկու հերոսի, որոնց անունները տվյալ պահին անհայտ են:
Բացի այդ, պատգամավորները որոշել են զոհվածների ընտանիքներին հատկացնել 50.000 գրիվեն նյութական օգնություն (մոտ 200.000 ռուբլի): Նշվում է, որ Լվովի քաղաքային խորհրդում «Ազատություն» կուսակցության համակիրները կազմում են մեծամասնություն: