Հասան Օքթայը Հայաստան է եկել Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից, Հրանտ Դինքի սպանության պատվիրատուի կասկածյալներից մեկը համարվող Հասան Օքթայը 2008թ. Հայաստան է եկել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հրավերով։ Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկ ճշտումով. «Նա մեր կողմից հրավիրված անձ չի եղել, եկել էր իբր փոխարինող մեկ ուրիշին և ընդհանրապես չներկայացավ։ Ասաց, որ պրոֆեսոր է ու եկել է մասնակցելու նիստին։ Երիտասարդների հետ կապված խնդիր էր քննարկվում։ Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մենք չենք իմացել, թե նա ով է»։ Գրանտային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այդ քննարկմանը ներկա են եղել Վրաստանից, Ադրբեջանից ժամանած հյուրեր, իսկ ՀՀ վարչապետ Տրգրան Սարգսյանը մասնակցել է դասախոսի կարգավիճակով։ Համացանցում հայտնված Հասան–վարչապետ լուսանկարն արվել է 2008թ. օգոստոսին։ Ի դեպ, Հ. Օքթային ողջ ընթացքում ուղեկցել է ՀՀ ԱԱԾ-ն, և նա 2008-ից հետո մի անգամ էլ 2010-ին է ՀՀ ժամանել։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս