Բաժիններ՝

«Ես սովոր եմ, որ ինձ խանդեն». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Մաքսային միության շրջանակներում դեռևս գոյություն չունի ընդհանուր կրթական նախագիծ: ՄՄ անդամ Ռուսաստանն ու Ղազախստանն այսօր հանդիսանում են Բոլոնյան գործընթացի անդամ, իսկ Բելառուսը դիմել է, որպեսզի դառնա Բոլոնյան գործընթացի անդամ: Հատուկ կրթական նախագիծ այդ տիրույթում դեռևս մշակված չէ, բայց Հայաստանն ունի իր առաջարկությունները, որոնք առաջին իսկ պատվերի դեպքում կներկայացնի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է սիրով իր եվրոպական կրթական փորձը կիսել բոլոր ցանկացողների հետ:

Ա.Աշոտյանը հույս հայտնեց, որ ԵՄ ծրագրերն այսուհետ էլ կլինեն մեր բուհերի համար մատչելի և հասանելի, և նշեց, որ բացարձակ հակասություն չի կարող լինել ՄՄ-ի հետ, որովհետև Եվրոպայում գոյություն ունեցող Բոլոնյան գործընթացին մաս են կազմում բոլորը:

Հարցին՝ խանդի տեսարան չի՞ լինի, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ես սովոր եմ, որ ինձ խանդեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս