Ոստիկանությունը դեռևս ոչինչ չի ասում Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկության պատճառների մասին

News.am-ը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին ազատել է աշխատանքից և ուղարկել կադրերի ռեզերվ:

168.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ոստիկանության լրատվության վարչությունից: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ այս պահին չի կարող ոչինչ ասել այդ մասին: Նա խորհուրդ տվեց հետևել ոստիկանության պաշտոնական կայքին՝ նշելով, որ փոփոխությունների մասին անընդհատ տեղեկացնում են ոստիկանության կայքի միջոցով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կարեն Բաբակեխյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեռևս գտնվում է հերթական արձակուրդի մեջ, բայց խոստանում է անպայման վերադառնալ:  «Իմ հերթական արձակուրդն է, ոչ մի արտառոց բան չկա, ամսի 5-ից արդեն աշխատանք կլինեմ»,- ասել էր նա՝ բացառելով իր պաշտոնանկության մասին լուրերը: «Նման թեմա չկա»,- ասել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս