Կլիչկոն վերջնագիր է ներկայացրել Յանուկովիչին՝ տալով 24 ժամ
Украинская правда-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն երեկ հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմության հետ բանակցություններում ոչ մի կերպ չի արձագանքել «Մայդանի» պահանջներին:
Կլիչիկոյի խոսքերով՝ իրենք չեն ստացել բարձրացրած հարցերից և ոչ մեկի պատասխանը: Յանուկովիչը շարունակ այդ հարցերին պատասխանել է «հնարավոր է» ձևով: Դա մասնավորապես վերաբերում է վաղաժամ ընտրություններ անցկացնելու, կառավարությանը պաշտոնանկ անելու մասին և այլ հարցերին:
Բանակցությունների շարունակությունը պլանավորված է այսօր: Կլիչկոն վերջնագիր է ներկայացրել Յանուկովիչին՝ տալով մեկ օր ժամանակ, որպեսզի նա լուծի վաղաժամ ընտրությունների հարցը. «Եթե Դուք չեք լսելու մարդկանց, ապա նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի Դուք լսեք իրենց: Վաղը, եթե նախագահը չգնա ընդառաջ նրանց, ապա մենք հարձակում ենք սկսում: Այլ ելք չկա»: