Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանին ու հայ ընտանիքին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին և 5 քաղաքացիական անձանց, որոնք հանդիսանում են մեկ ընտանիքի անդամներ (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններ):
Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության՝ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: Վերջինիս խոսքերով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այդ այցն իրականացվել է երեկ: Գերության մեջ պահվողներն իրազեկվել են իրենց հարազատների ու մերձավորների մասին, նույնպիսի տեղեկատվություն է ստացվել նրանցից: