Բաժիններ՝

Իրանը պետք է մասնակցի Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Բան Կի Մուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «Ժնև 2» կոնֆերանսի առաջին օրվա արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը պետք է մասնակցի Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը.

«Տարածաշրջանի բոլոր երկրները՝ ներառյալ Իրանը, պետք է կազմեն այդ գործընթացի մասնիկը: Այդ երկրներն ունեն ազդեցություն, և նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ կարգավորման մեջ: Մենք կարծում ենք, որ Իրանը պետք է հրավիրվի: Սակայն չհաջողվեց կոնսենսուսի հասնել Իրանի մասնակցության վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Բան Կի Մունը նախ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավեր ուղարկեց Իրանին, ինչը հարուցեց ԱՄՆ-ի ու սիրիական ընդդիմության դժգոհությունը, ինչից հետո հետ վերցրեց այն: Իրանն իր հերթին քանիցս հայտարարել էր, որ նախապայմանների դեպքում չի մասնակցի «Ժնև 2»-ին, նրանից պահանջում էին ճանաչել ժնևյան կոմյունիկեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս