Բաժիններ՝

Իրանը կարող է դյուրացնել հարևան երկրների հետ վիզային ռեժիմը

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանը կարող է դյուրացնել հարևան երկրների հետ վիզային ռեժիմը: Այս մասին Աշգաբադում տեղի ունեցած իրանա-թուրքմենական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.

«Խոսքն առաջին հերթին գնում է հարևան իսլամական երկրների քաղաքացիների մասին: Հատկապես կարևոր է վերացնել խոչընդոտները գործարարների համար, որպեսզի նրանք կատարեն իրենց աշխատանքը»:

Նշվում է, որ Իրանը ցանկանում է երկաթուղի կառուցել դեպի Թուրքմենստան ու Ղազախստան: Զարիֆը կարևորել է նաև Թուրքմենստան-Իրան-Օման տրանսպորտային միջանցքի նշանակությունը, որպեսզի Կենտրոնական Ասիայի արտադրանքը դուրս գա համաշխարհային շուկաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս