Բաժիններ՝

2005-2012 թվականներին Հայաստանը ռազմական տեխնիկա է գնել 10 երկրից. զեկույց

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը 2005-2012 թվականներին սպառազինություն է գնել աշխարհի 10 երկրից: Խոսքը գնում է Ռուսաստանի, Բելառուսի, Բոսնիայի, Չինաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Մոնտենեգրոյի մասին:

Այս մասին նշված է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծությունների կենտրոնի սպառազինության ու ռազմական տեխնիկայի համաշխարհային ներկրման մասին զեկույցում:

Դրանում նշված է, որ Հայաստանը Բելառուսից գնել է 10 միավոր դաշտային հրանոթ (122 միլիմետր տրամաչափի Д-30), 200 ականանետ է պատվիրել Բոսնիային, Չինաստանից ենթադրաբար գնել է AR1A 300 միլիմետր տրամաչափի համազարկի ռեակտիվ 6 համակարգ, Լեհաստանին պատվիրել է  Т-72 տիպի 84 տանկ արդիականացնել մինչև РТ-72U-ի մակարդակի (2013 թվականին երկիր է բերվել 24 միավոր տանկ):

Հայաստանին զենքի մատակարարների թվում առաջատարը Ռուսաստանն է, ով հաշվետու ժամանակահատվածում ընդունել է БМП-2 հետևակի մարտական 50 մեքենայի վերանորոգման, ГАЗ-2975 Тигр անհայտ քանակությամբ զրահամեքենայի, Ил-76М ռազմափոխադրման 2 ինքնաթիռի (ներռուսական գնով), Ми-24 երկու հարվածային ուղղաթիռի, ևս մեկ Ми-24П-ի, Ми-8ИВ  (Ми-9 – 2 միավոր) և Ми-8МТ (5 միավոր) բազմանշանակ ուղղաթիռների մատակարարման պատվեր:

Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանին պատվիրել է С-300ПС զենիթա-հրթիռային 4 համալիր, որոնք ստացվել են 2010 թվականին: Սերբիային Հայաստանը պատվիրել է 100 հատ 30 միլիմետր տրամաչափի АГМ-17 հաստոցավոր ավտոմատ նռնականետ, որոնք ստացվել են 2007 թվականին:

Սլովակիան իր հերթին 2004 թվականին Հայաստանին հատկացրել է Су-25К Грач տիպի 10 գրոհային ինքնաթիռ: Հայաստանը 2004 և 2010 թվականներին Ուկրաինայից ընդհանուր առմամբ ստացել է L-39С Albatros տիպի 6 ուսումնա-մարտական ինքնաթիռ:

Նախորդ տարի Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է անհայտ քանակությամբ Milan հակատանկային հրթիռային համալիրներ: Ցուցակը եզրափակող Մոնտենեգրոն 2010 թվականին իր զինված ուժերի կազմից Հայաստանին տրամադրել է 122 միլիմետր տրամաչափի Д-30 տիպի 16 հրանոթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս