Վերջին հրաժեշտը՝ Արմեն Հովհաննիսյանին (տեսանյութ)
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակից զոհված Արմեն Հովհաննիսյանին:
Արմեն Հովհաննիսյանի տան մոտ, ապա նաև «Եռաբլուր» պանթեոնում ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Երևանի ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: