Բաժիններ՝

Ուկրաինական ոստիկանությանը թույլատրել են զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում կիրառել ջրաշիթեր

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունն այսօր ուղղումներ է կատարել «Հասարակական կարգի պահպանման ժամանակ հատուկ միջոցների կիրառման» կանոնում՝ ՆԳՆ-ի հատուկջոկատակյիններին թույլատրելով օդի բացասական ջերմաստիճանի դեպքում կիրառել ջրցան մեքենաներ:

Բացի այդ, կառավարությունն ընդլյանել է այն հատուկ միջոցների ցանկը, որոնց կարող են օգտագործել ոստիկանները: Մասնավորապես, դրանում ընդգրկել են ձեռքի ծխային նռնակները: Խոսքը գնում է Дрейф-2-ի, Заря-2-ի, Факел-С-ի և Пламя-М-ի մասին:

Այս փոփոխությունները կատարվել են Կիևի կենտրոնում «Եվրամայդանի» ակտիվիստների ու իրավապահների միջև գրանցված փողոցային բախումների ֆոնին: Նշվում է, որ «Բերկուտն» այսօր արդեն իսկ ցուցարարների դեմ կիրառել է ջրաշիթեր, ինչպես նաև փողոց է դուրս բերել զրահատրանսպորտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս